Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Օբաման «վախենալու» հեքիաթ է պատմել

Օբաման «վախենալու» հեքիաթ է պատմել
22.04.2014 | 17:06

ԱՄՆ Սպիտակ տան բակում 136-րդ անգամ անցկացվել է Սուրբ Հարության տոնին նվիրված Ձու գլորելու արարողությունը։ ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման ասել է, որ արարողությունը երեխաներին դարձնում է ավելի ակտիվ և առողջ, նախագահ Բարաք Օբաման երեխաների համար կարդացել է Մորիս Սենդաքի «Վայր, որտեղ ապրում են հրեշները» գիրքը։

Դիտվել է՝ 694

Մեկնաբանություններ